Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ներկայացվել է ԱԺ ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցը

Հասարակություն
elections21

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստի ավարտից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել 2017թ. ապրիլի  2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների կազմակերպման հետ կապված՝ ընտրական օրենսգրքով սահմանված գործառույթներ իրականացնող պետական կառավարման մարմինների և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկայացվել է Ազգային ժողովի ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցը, պարզաբանվել յուրաքանչյուր մարմնի գործառույթները, ինչպես նաև այդ գործառույթների իրականացման ժամկետները: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ  ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում զետեղվել է առանձին էջ, որտեղ տեղադրված է  2017թ ապրիլի  2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների կազմակերպման և անցկացման միջոցառումների ժամանակացույցը, փաստաթղթերի ձևաթղթերը և այլ անհրաժեշտ տեղեկություններ: ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն