Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԸՀ-ն սահմանել է ընտրացուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը

Հասարակություն
1428

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է արտահերթ նիստ: Նիստի ընթացքում հանձնաժողովը հաստատել է Հանրապետության նախագահի հրամանագրով 2017 թվականի ապրիլի 2-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը,  հիմք ընդունելով լիազոր մարմնի կողմից ըստ ընտրական տարածքների ընտրողների թվի վերաբերյալ տրամադրված տեղեկանքը և ընտրողների ռեգիստրի թիվը, որոշմամբ սահմանել է Ազգային ժողովի ընտրություններին յուրաքանչյուր ընտրական տարածքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը: Ըստ այդմ`

Ընտրական տարածք Ընտրական տարածքի տարածքային ընդգրկումը Ընտրական տարածքում ընտրողների թիվը՝ ըստ ընտրողների ռեգիստրի Ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվ
Թիվ 1 ընտրական տարածք Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ 198.537 13
Թիվ 2 ընտրական տարածք Երևան քաղաքի Արաբկիր, Աջափնյան, Դավթաշեն վարչական շրջաններ 210.687 14
Թիվ 3 ընտրական տարածք Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններ 222.434 14
Թիվ 4 ընտրական տարածք Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններ 206.883 13
Թիվ 5 ընտրական տարածք Արարատի մարզ 220.309 14
Թիվ 6 ընտրական տարածք Արմավիրի մարզ 232.232 15
Թիվ 7 ընտրական տարածք Արագածոտնի մարզ 117.455 7
Թիվ 8 ընտրական տարածք Գեղարքունիքի մարզ 187.263 12
Թիվ 9 ընտրական տարածք Լոռու մարզ 238.975 15
Թիվ 10 ընտրական տարածք Կոտայքի մարզ 237.419 15
Թիվ 11 ընտրական տարածք Շիրակի մարզ 231.982 15
Թիվ 12 ընտրական տարածք Սյունիքի և Վայոց ձորի մարզեր 152.805 10
Թիվ 13 ընտրական տարածք Տավուշի մարզ 107.353 7
  ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն