Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շչելկունչիկը», «Լա բոհեմ»-ն ու «Անուշ» բալետը՝ Օպերայի բեմում (տեսանյութ)

Մշակույթ
Untitled2

«2016-ը բուռն ու ծանր տարի էր թատրոնի համար»-, ասում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը: «Մեծ ծրագրեր ունեինք, ցավոք իրականացվեց մի մասը միայն»: Բեմադրվեց Գեղամ Գրիգորյանի երազանքը՝ Պուչինիի «Տոսկան»: Կայացավ Ռոսսինիի «Մոխրոտիկը» օպերայի համերգային կատարման հայաստանյան պրեմիերան: Իսկ Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերան, որի բեմադրությունը նախատեսված էր սեպտեմբերի 1-ին Արցախում և հետաձգվել էր կկայանա 2017-ի սեպտեմբերի 1-ին: Փոխշահավետ համագործակցություն է ձեռք բերվել Մոսկվայի «Գելիկոն» օպերայի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Դմիտրի Բերտմանի հետ և հաջորդ տարի կբեմադրվի Պուչինիի «Մադամ Բաթերֆլայը»: ռեժիսորը` Վասիլի Բարխատովն է, իսկ նկարչական ձեւավորումը կիրականացնի հայտնի բեմանկարիչ Զինովիյ Մարգոլինը: Տարվա ընթացքում համերգային բազմաթիվ ծրագրեր են սպասվում,  կբեմադրվեն Չայկովսկու «Շչելկունչիկը», Ռուդոլֆ Խառատյանի «Լա բոհեմ»-ը՝ նվիրված Ազնավուրին, միգուցե նաև Խառատյանի մեկ այլ բալետ՝ «Անուշը», որն, ի դեպ որևէ կապ չունի Արմեն Տիգրանյանի երաժշտության հետ: Կգնան նաև մարզեր: Իսկ երևանյան հանդիսատեսն այս տարի կունենա լիբրետտոյի թարգմանությունը թատրոնի բեմի վերին հատվածում, վազող տողի տեսքով: Անդրանիկ Արզումանյանը համոզված է, որ Արթուր Ղուկասյանի աշխատանքը, որպես գլխավոր պրոդյուսերի, արդյունավետ կլինի: 2017-ին, ինչպես և մշակութային ոլորտի մյուս հաստատություններում այստեղ ևս սպասվում են կրճատումներ: