Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յանա Եգորյանին լրագրողները ճանաչել են տարվա լավագույն մարզիկ

Սպորտ
sport-egoryan

Ռուսաստանի հեղինակավոր «Սպորտ Էքսպրես» օրաթերթի հարցման արդյունքներով՝ այդ երկրի 2016 թվականի լավագույն մարզիկ է ճանաչվել հայազգի սուսերամարտիկ Յանա Եգորյանը: Ռիո-2016-ի կրկնակի չեմպիոնի անունը հիշատակել են մարզական 73 լրագրողներ, այդ թվում՝ 37-ը նրան նշել են առաջին հորիզոնականում: Յանա Եգորյանը ընդհանուր առմամբ վաստակել է 296 միավոր եւ կրկնակի անգամ գերազանցել 2-րդ տեղում գտնվող հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Վլասովին: Ապա հաջորդում են սպորտային մարմնամարզուհի Ալիա Մուստաֆինան, շախմատիստ Սերգեյ Կարյակինը եւ ժամանակակից հնգամարտիկ Ալեքսանդր Լեսունը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի սպորտի նախարարությունը Յանա Եգորյանին ճանաչել է 2016 թվականի լավագույն մարզուհի: Հավելենք, որ լրագրողներն իրենց քվեաթերթիկներում նշել են 60 մարզիկ-մարզուհու անուններ, այդ թվում թեթեւաթլետ Ելենա Իսիմբաեւային, որը դոպինգ սկանդալի պատճառով զրկվել էր Ռիոյի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: