Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քրեակատարողական հիմնարկի ծառայողի մոտ հայտնաբերել են արգելված դեղամիջոցներ

Պաշտոնական
qkh1

Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 12:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկի ծառայողներից մեկին: Վերջինիս մոտից հայտնաբերվել և առգրավվել է 250 գրամ կանաչադեղնավուն զանգված, 2 լիտր սպիրտ, 1 հատ «B 8» գրառմամբ դեղահաբ, 29 դեղապատիճ և 1 բջջային հեռախոս: Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին