Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուցատախտակներ՝ հատուկ պահպանվող տարածքներում

Հասարակություն
1-23

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը  հանդիպել է «Ալպինիստների միջազգային ասոցիացիա» կազմակերպութան ներկայացուցիչների հետ : Հանդիպման ընթացքում քննարկվել են էկոտուրիզմի,  նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում գործող էկոերթուղիների, տեղեկատվական վահանակների և ուղղորդող ցուցատախտակների վերաբերյալ հարցերը: 4 ՀՀ բնապահպանության նախարարությնում զբոսաշրջության երթուղիներում տեղեկատվական ճանապարհային վահանակների տեղակայումն ու տեղաբաշխումը պատշաճ կերպով ապահովելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության  ենթակայության տակ գտնվող  բնության հատուկ պահպանվող տարածքների էկոտուրիզմի մասնագետների հետ համատեղ մշակվում են էկոերթուղիներում տեղեկատվական վահանակների և ցուցատախտակների տեղադրման վայրերի սխեմատիկ էլեկտրոնային տարբերակները: Նշված աշխատանքները կմեկնարկեն «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքից և հետագայում կներառվեն բնության հատուկ պահպանվող ողջ տարածքում: 2 Տեղեկատվական վահանակների և ցուցատախտակների տեղադրումը հնարավորություն կտա զբոսաշրջիկներին ազատ կողմնորոշվել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում: 3