Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոմպոզիտորների միության անդամները մուրացկան չեն. Ավետիս Բերբերյան (տեսանյութ)

Մշակույթ
Untitled1

Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը  «Համահայկական մրցանակաբաշխություն-2016»-ի շրջանակներում կազմակերպված Էստրադային-հայրենասիրական երգի մրցույթի հաղթողներին հանձնեց դրամական պարգևներ: Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն իր շնորհակալությունը  հայտնեց կազմակերպիչներին, սակայն նաև նշեց, որ այլևս ավանսով որևէ մրցույթ չի կազմակերպվի: Կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանն  էլ վրդովված էր,  որ հուլիսին ամփոփված մրցանակաբաշխության պարգևները տեղ հասան նոր տարվա շեմին: «Երաժիշտները մուրացկան չեն»- ասաց նա: Ի պատասխան, Վլադիմիր Աղայանը հայտնեց, որ Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա  Աբրահամյանն ինքն անձամբ ցանկություն ուներ հանձնել պարգևները, սակայն վատառողջ է և բուժվում է Ամերիկայում և պատճառն ընդամենը սա է: