Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բլիցի աշխարհի առաջնությանը Հայաստանից կմասնակցի երկու հոգի

Սպորտ
sport-chess-bliz

Այսօր Քաթարում մեկնարկող կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը Հայաստանից կմասնակցի երկու հոգի: Դրանք են գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը եւ Հրանտ Մելքումյանը: Իսկ ահա արագ շախմատի աշխարհի առաջնությանը մասնակցած Վլադիմիր Հակոբյանը հայտ չի ներկայացրել, չնայած նա նման իրավունք ուներ: Կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը կտեւի երկու օր: Այն կանցկացվի շվեյցարական մրցակարգով եւ բաղկացած կլինի 21 տուրից: Այսօր տեղի կունենան առաջին 11, իսկ վաղը՝ մնացած 10 տուրերը: Մրցաշարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 16.00-ին: