Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանային իրավիճակի հարցով միջազգային կառույցների հետ աշխատանք է տարվում. ԱԳՆ

Քաղաքականություն
tigran-balayan

Արտգործնախարարությունը համապատասխան գործողություններ է իրականացնում Տավուշի սահմանում առաջացած իրավիճակի հետ կապված. այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Տիգրան Բալայանը։ Մասնավորապես՝ խոսքը միջազգային կառույցների հետ աշխատանքին է վերաբերում։ Մեր հարցին, թե ինչի հետ կարելի է կապել այս լարվածությունը, Տիգրան Բալայանը նշեց. «Ադրբեջանի գործողությունները վաղուց դադարել են որևէ տրամաբանության մեջ տեղավորվել»։ Հիշեցնենք, այսօր, վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ- արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։ Կիրառվում է դիպուկահարների և նռնականետերի կրակ, որը շարունակվում է։ ՀՀ ԶՈւ- երը լիովին վերահսկում են իրավիճակը՝ կանխելով հակառակորդի ոտնձգությունները։