Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սուրբ Ծննդյան հրաշքը պետք է բոլորին վերաբերի, եւ մենք դրա մեջ մեր մասնակցությունը պետք է ունենանք» (տեսանյութ)

Հասարակություն
qahana

Ամանորի գիշերը զանգերը հնչելուց հետո միասնական աղոթքի կարգ է կատարվելու բոլոր եկեղեցիներում: Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Նշան քահանա Ալավերդյանը  նաեւ տեղեկացրել է, որ այս տարի եւս նռանօրհնեքի կարգ կկատարվի, որն արդեն 3-րդ տարին է իրականացվում Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ եւ օրհնությամբ:  «Եւ բերքառատության ընկալման,  եւ համախմբման,   եւ իբրեւ ազգային սիմվոլ: Մի տեսակ մեր  միեւնույն գաղափարի շուրջ համախմբման արտահայտություն է:  Դա բաժանվում է հավատացյալ ժողովրդին եւ տեղի  է ունենում մաղթանք»: Քանի որ հունվարի 1-ը կիրակի օր է, անպայման պատարագ է մատուցվելու՝ տարին սրբագործելու ակնկալիքով, որպեսզի բոլորն էլ այդ օրհնության բաշխումը իրենց վրա զգան: Քահանան այսօր հորդորեց նաեւ տոնը բեռ չդարձնել.  «Մեր բոլորի նպատակն է, որ մեզ դիտելով շատ ավելի լավ վիճակի գան, քան ավելի բեռնվեն  եւ վատ վիճակի մեջ լինեն, կուզենամ, որ մենք ավելի միահամուռ լինենք, որ լուսավորն ու բարին ավելի  շատ լինեն:  Մեր կենցաղավարությունից սա պետք է տարածվի»: Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվը նաեւ ավելացրեց, որ  Նոր տարին ընկալվում է որպես ընտանեկան տոն: Այդ օրերին շեշտադրումը պետք է դնել ոչ թե նյութականի, ուտելիքային բովանդակության վրա, այլ հոգեւոր բեռնաթափման, ընտանիքի միասնության ու սիրո, մեկը մյուսով զորանալու վրա: «Որպեսզի մենք մեր ունեցածից բաժին հանենք նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, երեխաներն են,  աղքատ ընտանիքներն են, բազմազավակ ընտանիքներն են, իրենց օգտակար պետք է լինել:  Սուրբ Ծննդյան հրաշքը պետք է բոլորին վերաբերի, եւ մենք դրա մեջ մեր մասնակցությունը պետք է ունենանք»: