11 ազատազրկված կանայք վարսահարդարի վկայական ստացան

Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ վարսահարդարման կարճաժամկետ դասընթացի մասնակիցների վկայականների շնորհման արարողությունը: Ամփոփիչ միջոցառման ժամանակ դասընթացին մասնակցած 11 ազատազրկված կանայք ցուցադրեցին ձեռք բերած հմտությունները:

Դասընթացը կազմակերպվել էր ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության, Քրեակատարողական ծառայության և ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի աջակցությամբ:

unnamed-41

 

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

loading