Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավելի քան 60 համերգ, եւ ոչ մի կրկնություն (տեսանյութ)

Մշակույթ
smbatyan

Իր Ամանորի նվերը՝ Cartoon Non-Stop համերգային ծրագիրը մատուցեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Հնչեցին սիրված մուլտֆիլմերի մեղեդիները։ «Հանդիսատեսը սիրել է Non-Stop նախագիծը։ Այս համերգն անցկացնելու խնդրանքը հաջողության ապացույցն է», - ասում է դիրիժոր  Սերգեյ Սմբատյանը՝ նշելով, որ  2016-ին ավելի քան 60 համերգ են ունեցել և որևէ ծրագիր չեն կրկնել ։ «Անվանման մեջ «երիտասար­դական» բառն այսօր արդեն կարելի է ընդունել որպես կոմպլիմենտ, քանի-որ աշխարհում երիտասար­դական նվագախմբերը չեն գործում նման գրաֆիկով։ Մտածում ենք անվանափոխության շուրջ, սակայն դա մեկ օրվա գործ չէ, ժամանակ է պահանջում»։ Հարցին, թե ինչպես է Սերգեյ Սմբատյանը վերաբերվում համահայկական նվագախմբի նախագծի գաղափարին, նա պատասխանեց, որ ինչ խոսք՝  կարևոր նախագիծ է, սակայն էլ ավելի կարևոր է  այս գաղափարի ճիշտ իրականացումը, որպեսզի այն իրոք միջազգային հնչողություն ձեռք բերի։ Դեկտեմբերի 28-ին նվագախումբը մեկնում է Չինաստան՝ հյուրախաղերի, այնտեղ էլ կդիմավորեն Նոր տարին։ Սմբատյանի խոսքով 2017-ին ևս անհավանական շատ են հրավերներն ու պրոեկտները, քանի որ նվագախումբն ունի միջազգային ճանաչում։