Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արգենտինայում կողոպտել են Կառլոս Տեւեսի առանձնատունը

Սպորտ
sport-argentina

Արգենտինայում անհայտ հանցագործերը կողոպտել են հանրահայտ ֆուտբոլիստ Կառլոս Տեւեսի առանձնատունը: Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, «Բոկա Խունիորսի» հարձակվողն այժմ գտնվում է Ուրուգվայում եւ կնոջ հետ անցկացնում է մեղրամիսը, չնայած նրանք վաղուց են ապրում իրար հետ եւ արդեն երեխաներ ունեն: Ի դեպ, Կառլոս Տեւեսը պատրաստվում է տեղափոխվել Չինաստան եւ հանդես գալ տեղի «Շանհայ Շենհուա» ակումբում: Եթե այդ տրանսֆերը կայանա, ապա արգենտինացի հարձակվողը կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Չինական ակումբը նրան առաջարկել է տարեկան 40 մլն եվրո աշխատավարձ: