Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարիա Գեւորգյանը «Շարժայի գավաթի» բրոնզե մեդալակիր է

Սպորտ
shaxmat

Հայաստանի կանանց շախմատի 2016թ չեմպիոն Մարիա Գեւորգյանը մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց ԱՄԷ-ում ավարտված «Շարժայի կանանց գավաթ» միջազգային մրցաշարում: Վերջին, 9-րդ տուրում, մեր շախմատիստուհին հանդիպեց իր հայրենակից Արմինե Բաբայանի հետ եւ կիսեց միավորը: Այդպիսով, Մարիա Գեւորգյանը վաստակեց 6,5 միավոր եւ ռուսաստանցի Մարգարիտա Շեպետկովայի հետ բաժանեց 3-4-րդ տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով հռչակվեց երրորդ մրցանակակիր: Մրցաշարի հաղթող դարձավ Բելգիայի ներկայացուցիչ Աննա Զոզուլիան, որը 7,5 միավոր վաստակեց եւ կես բալով առաջ անցավ ադրբեջանուհի Խայալա Աբդուլայից: Մեր մյուս երկու պատվիրակները` Արմինե Բաբայանն ու Սուսաննա Գաբոյանը, նույնպես բարձր արդյունք ցույց տվեցին՝ 6 միավորով զբաղեցնելով համապատասխանաբար 7-րդ եւ 8-րդ տեղերը։