Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանն առաջնության մեկնարկին 4 հաղթանակ տարավ

Սպորտ
unnamed-40-2

Լեւոն Արոնյանը հաջող մեկնարկեց Քաթարում անցկացվող արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում: Այսօր արագ շախմատի մրցաշարում կայացած 5 տուրերում մեր գրոսմայստերը տարավ 4 հաղթանակ, մեկ պարտիա ավարտեց ոչ-ոքի եւ վաստակած 4,5 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը: Նա առայժմ կես միավորով հետ է մնում մրցաշարի միանձնյա առաջատար Անտոն Կորոբովից, որը տարել է հինգ հաղթանակ: Առաջնությունը վատ չի սկսել նաեւ գրասմայստեր Հրանտ Մելքումյանը, որը հինգ հնարավորից վաստակել է 4 միավոր եւ այժմ գտնվում է երկու առաջատարներին հետապնդողների հոծ խմբում: Իսկ ահա մեր ամենափորձառու մասնակիցը՝ Վլադիմիր Հակոբյանը, հինգերորդ տուրում պարտություն կրեց եւ այժմ 3 միավորով զբաղեցնում է միջին դիրքեր: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը նույնպես անհաջող մեկնարկեց առաջնությունը եւ առաջին երկու տուրում 1,5 միավոր կորցրեց: Սակայն նորվեգացի գրոսմասյտերը հետագայում տարավ երեք անընդմեջ հաղթանակ եւ վերջին տեղերից բարձրացավ 20-րդ հորիզոնական: Վաղը տեղի կունենան հաջորդ հինգ տուրերը: Լեւոն Արոնյանը պայքարը կվերսկի առաջնության առաջատար Անդրեյ Կորոբովի հետ մրցախաղով: