Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մշակույթի ոլորտում կրճատումներ են սպասվում. Ա. Ամիրյան (տեսանյութ)

Մշակույթ
unnamed1-11

«Ամեն ինչ պետք է դիտարկել ժամանակի մեջ: Նոր ժամանակները նոր պահանջներ են առաջ բերում: 2017-ին մշակույթը  վերամշակման և առողջացման գործընթաց է ապահովելու»,- այսօր տարեվերջյան ասուլիսում իր գործունեությունն է ամփոփում Արմեն Ամիրյանը։ Կինոյի մասին նոր օրենքի նախագիծն արդեն ազգային ժողովում է: Կարևոր ծրագրերից «Հայֆիլմի» վերականգման ներդրումային ծրագիրն է։ Թատերարվեստի բնագավառում նախարարը որպես տարվա երկու կարևոր ներկայացում նշեց «Տոսկան» և «Պեպոն»։ Ինչ վերաբերում է ոլորտի ֆինանսական չարաշահումներին, ապա աուդիտը քննում է ՊՈԱԿ-ների գործունեությունը. «Մշակութային բոլոր կառույցներում մոտ 20% կրճատում է իրականացվելու: Պետք է ռեալ գնահատել ուժերն ու առաջ գնալ»,- ասաց նախարարն ու ավելացրեց, հնարավոր չէ երեք ամսում ծանոթանալ բոլոր ոլորտներին : Արմեն Ամիրյանը անակնկալ նվեր էր պատրաստել լրագրողների համար: Ասուլիսի ավարտին ելույթ ունեցավ ռուսական 1-ին հեռուստաալիքով հեռարձակվող «Լավագույնը» հաղորդումից հայտնի դարձած քանոնահարուհի Մերի Մուսինյանը։ Արմեն Ամիրյանը Մերիին փոխանցեց նվերները, որ Մերին խնդրել էր Ձմեռ պապիկից: