Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը Մագնուս Կառլսենի հետ խաղալու շանս է ստացել

Սպորտ
sport-chess-word-

Այսօր Քաթարի մայրաքաղաք Դոհայում կմեկնարկի արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը։ Տղամարդկանց մրցաշարում մասնակցում է մոտ 120 շախմատիստ, այդ թվում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, վերջին հավակնորդ Սերգեյ Կարյակինը, նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը եւ այլ առաջատար շախմատիստներ: Այդ մրցումներում Հայաստանը կներկայացնեն երեք գրոսմայստերներ՝ Լեւոն Արոնյանը, Վլադիմի Հակոբյանն ու Հրանտ Մելքումյանը։ Դեկտեմբերի 26-28-ը մասնակիցները օրական կանցկացնեն արագ շախմատի 5-ական պարտիաներ, որոնց արդյունքներով ի հայտ կբերվի աշխարհի նոր չեմպիոնը՝ արագ շախմատում: Դեկտեմբերի 29-ին եւ 30-ին շախմատիստները ուժերը կփորձեն արդեն կայծակնային շախմատում: Սույն մրցաշարը բաղկացած է 21 տուրից: Առաջնության հիմնադրամը կազմում է 400 հազար դոլար: Հաղթողները կստանան 40 հազարական դոլար, 2-3-րդ տեղերը՝ համապատասխանաբար 32 եւ 26 հազարական: Ընդհանուր առմամբ, դրամական պարգեւ կստանան 1-10-դ տեղերը զբաղեցրած շախմատիստները: