Սև ծովն ընկած ինքնաթիռում եղել են Ռուսական առաջին ալիքի լրագրողներ
ՌԴ ՊՆ ՏՈւ-154 ինքնաթիռը, որը ուղևորվում էր Սիրա՝ կորել էր Սոչիի շրջանում, ընկել է Սեւ ծովը, հաղորդում է «Լենտա ռու»-ն։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության Տու-154 օդանավը Սոչիի օդանավակայանից թռչելուց հետո անհետացել է ռադարներից։ Ավելի ուշ պարզվել է, որ այն ընկել է Սև ծովը։ Օդանավի իրանի կտորները գտել են Սոչիի սեւծովյան ափից 1,5 կմ հեռավորության վրա, 50-70 մետր խորության տակ։ Հայտնի է դարձել, որ ՏՈւ-154-ում եղել են Առաջին ալիքի եւ «Զվեզդա» հեռուստաընկերության լրագրողներ։ «Զվեզդան» չի մեկնաբանել ինքնաթիռում իր լրագրողների գտնելու մասին տեղեկությունը։ Օդանավում կար 91 հոգի, այդ թվում՝ 8-հոգանոց անձնակազմը։ Ինքնաթիռում եղել են զինծառայողներ, նաեւ «Հմեյմիմ» մեկնող արտիստներ, որոնք մեկնում էին Սիրիա՝ ռուս զինվորների ամանորը շնորհավորելու։ Օդանավի կործանման վայրում փրկարարա-որոնողական աշխատանքներ են իրականացվում։ Իդեպ ռուսական ուժային կառույցները չեն հաստատում, որ ինքնաթիռը ընկել է Սև ծովը, ըստ հաղորդագրության ենթադրվում է, որ ինքնաթիռն ընկել է Կրասնոդարի լեռների վրա: