Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ր ուժն է իշխանության հաճախորդ ըստ Արթուր Բաղդասարյանի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
artur-baghdasaryan

Քաղաքական ո՞ր ուժն է իրական ընդդիմություն, որը՝ «իշխանության հաճախորդ», խորհրդարանական ընտրություններում քաղաքացիներն ինչպե՞ս պետք է կարողանան տարբերակել։ «Հայկական վերածնունդ» կուսակցության Երիտասարդական միության համագումարին մասնակցող Արթուր Բաղդասարյանը պատասխանեց այս հարցին. «Այսօր հայ ժողովրդի 90%-ը ընդդիմություն է, եթե չասենք ավելին։ Այդ 90%-ի շահերը ներկայացնում են տարբեր հասարակական-քաղաքական կուսակցություններ, յուրաքանչյուր կուսակցություն պիտի ներկայացնի իր մոտեցումները, իր տեսլականը, հասարակությունն էլ լսի նրանց և տա գնահատական»,- ասաց «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահը։ Նա չբացառեց, որ իր ղեկավարած քաղաքական ուժը առաջիկա խորհրդարանական ընտրությանը կմասնակցի դաշինքով։ Արթուր Բաղդասարյանը ողջունում է քաղաքական դաշտում համախմբման յուրաքանչյուր փորձ. «Բանակցային գործընթաց տեղի է ունենում տարբեր քաղաքական ուժերի հետ, և մեզ համար կարևոր է, որ առաջիկա համապետական ընտրություններում հնարավորինս լայն կոնսոլիդացիա տեղի ունենա»։ Մանրամասները՝ տեսանյութում