Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երիտասարդ թևը չի լսել ՕԵԿ-ի մուրաբաների մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hvk-erit

«Հայկական վերածնունդ» կուսակցությանն անդամակցող երիտասարդներն այսօրվա համագումարում խստորեն քննադատեցին իշխանություններին։ Նրանք ղեկավարությանը մեղադրում են Հայաստանում առաջացած սոցիալ-տնտեսական վիճակի համար։ Խոսվեց նաև ընտրակաշառքներ բաժանելու մասին, այդ կերպ՝ ընտրություններում ձայներ հավաքելու պրակտիկայից։ Երիտասարդները պնդեցին,որ ամեն ինչ անելու են, որ այս անգամ ընտրություններում կաշառք չբաժանվի։ Մեզ հետ զրույցում երիտասարդները միաբերան ժխտեցին տարածված լուրերը, որ տարիներ առաջ էլ «Օրինաց երկիր»-ն է կաշառքներ բաժանել. «Ես չեմ սպասում Արթուր Բաղդասարյանից, որ մուրաբա բաժանած լինի»,- այսպիսին էր երիտասարդներից մեկի պատասխանը։ Համագումարին մասնակցող երիտասարդներից ոմանք գիտեին՝ ինչի համար են ներկայացել ՀՎԿ-ի համագումարին, մի խումբ էլ պարզապես ժամանակ խնդրեց մտածելու։ Մանրամասները՝ տեսանյութում