Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Որքանո՞վ է ընկալելի, որ գան ձեր երեխային բակից տանեն» (տեսանյութ)

Հասարակություն
Hayeli-1

«Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքի նոր նախագծի անհրաժեշտություն Հայաստանում չկա: Դրա փոխարեն կարելի է առավել արդյունավետ դարձնել մի շարք այլ օրենքներ, որոնք միտված են նախեւառաջ ընտանիքների ամրապնդմանն ու սոցիալական ապահովությանը: Գրող, hրապարակախոս Լիա Ավետիսյանի խոսքերով, օրենքի նախագծով նախատեսվում է երեխաների համար ապաստարաններ ստեղծել, որոնք հաճախ դառնում են երեխաների ստրկավաճառությամբ կամ մարդկային օրգանների առեւտրով զբաղվող կենտրոններ: Ըստ նա՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում բռնությունների հիմնական մասը կատարվում է սոցիալական ծանր վիճակի, մշտական աշխատանքի բացակայության հետեւանքով:  «Հայաստանում առհասարակ չեն խրախուսվում եւ աջակցություն չեն ստանում բազմազավակ ընտանիքները: Այդ ընտանիքները հիմնականում աղքատ են: Նրանց օգնելու փոխարեն օգնում ենք այն գործարարներին, ովքեր ուզում են փող դնել եւ ապաստարաններ ստեղծել: Պատերազմող երկրի համար ընտանիքից երեխաներին հեռացնելու հարցն ազգային անվտանգության հարց է»,-ասաց հրապարակախոսը: Ըստ նրա՝ Հայաստանում ընտանեկան բռնությունների քանակը 46 անգամ քիչ է, քան Մեծ Բրիտանիայում: «Որքանով է ընկալելի, որ գան ձեր երեխային բակից տանեն, որովհետեւ ձեր հարեւանը առանց ներկայանալու զանգահարել, ասել է, որ երեխաներն աղմկում են բակում: Դպրոցից են տանում երեխաներին, որովհետեւ դպրոցի հոգեբանը հարցուփորձ է արել ու երեխան ասել է, թե ինքն ուզում է առավոտյան քաղցր ուտել, իսկ իրեն հաց ու պանիր են ստիպում ուտել: ՈՒ սա կարող է երեխայի նկատմամբ բռնություն դիտարկվել: Ովքեր են սոցիալական աշխատողները, արդյո՞ք ավելի լավ հոգեբաններ են, որ պետք է  երեխային ավելի լավ  խնամեն»: