Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարուժան Հոկտանյանը հիացած չէ հակակոռուպցիոն օրենքով (տեսանյութ)

Քաղաքականություն
Varujan-Hoktanyan-nkar

Թե ինչպես կգործի Պաշտոնյաների ապօրինի հարստացման քրեականացումը նախատեսող օրենքը, կապված չէ միայն  իշխանության քաղաքական կամքի առկայության հետ։ «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Վարուժան Հոկտանյանը մեկնաբանում է Արդարադատության նախարարի հայտարարությունը։ «Ինքը ասաց՝ տեսարաններ եք ուզում, տեսարանների հետևից մենք չենք ընկնում։ Բայց քաղաքական կամքը առաջին հերթին լինելու է միտված այնպիսի մեխանիզմների ներդրմանը և  դրանց իրականացմանը, որի արդյունքում ապօրինի հարստացման քրեականացման գաղափարը կաշխատի Հայաստանում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է պարոն Հոկտանյանը։ Նա հիշեցրեց մի քանի երկրների փորձ, որոնք ևս ներդրել են այսպիսի օրենսդրություն, սակայն այն չի աշխատել. «Ես չէի հիանա այդ օրենքով, բայց մեկ քայլ առաջ է։ Ապօրինի հարստացումը հետևանք հանցագործություն է։ Նախքան ապօրինի հարստացողին բռնելը, պետք է բացահայտվի հանցագործությունը»,- ասում է Վարուժան Հոկտանյանը։ Արդյո՞ք չի կորչում Պաշտոնյաների ապօրինի հարստացման քրեականացումը նախատեսող օրենքի նշանակությունն այն պարագայում, երբ դա ուժի մեջ է մտնելու 2017-ի հուլիսի 1-ից։ Փաստորեն՝ ապրիլին տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, նոր պաշտոնյաներ կնշանակվեն, և նրանք արդեն իսկ հայտարարագիր ներկայացրած կլինեն ու հուլիսի 1-ից գործածության մեջ մտնող օրենքը նրանց վրա չի տարածվի։ Վարուժան Հոկտանյանի կարծիքով՝ անկեղծ լինելու պարագայում իշխանությունները պետք է պաշտոնյաներին ժամանակ տային՝ հայտարարագիր ներկայացնել մինչև հաջորդ տարվա հունվարի 1-ը։ Այս պարագայում 2017-ի հուլիսի 1-ից գործողության մեջ մտնող օրենքն առավել շատ պաշտոնյաների վրա կտարածվեր։ Մանրամասները՝ տեսանյութում