Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

100 միլիոն դոլար՝ Հյուսիսային պողոտան վերջնական տեսքի բերելու համար

Քաղաքականություն
9963953f9ffbbb2f5cc2e2c2f0d7fd4f

«Մենք Ազգային ժողովում այս տարի ներկայացրել ենք Երևանի փոքր կենտրոնի մասին  և Ճարտարապետական գործունեության մասին օրենքները, որոնք պատասխանում են բոլոր խնդիրներին և մարտահրավերներին, մենք վստահ ենք, որ օրենքը 2017 թվականին կընդունվի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը։ Նա նշեց, որ կոմիտեի այս տարվա բոլոր ձեռքբերումներն օրենսդրական են. «Կարևոր հարց է նաև, որ մինչև 2021 թվականը Հայաստանում որևէ գյուղ կամ քաղաք չի կարող գլխավոր հատակագիծ չունենալ, և ելք գտանք, որ ֆինանսական ծախսերը լինեն շատ քիչ»: Սարգսյանն անդրադառնալով կիսատ մնացած աշխատանքներին՝ նշեց, որ Հյուսիսային պողոտայում շինարարական աշխատանքները դեռևս չեն ավարտվել, հարակից տարածքները վերջնական տեսքի բերելու համար անհրաժեշտ է ևս 100 միլիոն դոլար գումար ներդնել: Բանախոսը նշեց, որ այս պահի դրությամբ «Հին Երևան» ծրագրի մեծ մասն արդեն իրականացվել է. «Աշխատանքներ կատարվում են, ուղղակի դեռևս տեսանելի չեն, նախքան շինարարական աշխատանքներին անցնելը, դեռևս պետք է նախապատրաստական փուլն ավարտվի: Հասարակությանը հուզող հարցերից շատերը կկարգավորվեն՝ Աֆրիկյանների շենքը վերջնականապես կկառուցվի, նաև կվերակառուցվի Արամ Մանուկյանի տունը»: