Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կենդանիները դեռ Երևան չեն հասել. ներկայացումները հետաձգվել են

Կարևոր լուրեր Հասարակություն
814732

Սիրելի համաքաղաքացիներ,  տեղեկացնում ենք, որ «Իմպերիալ» շապիտո կրկեսի ամանորյա ներկայացումները նախապես հայտարարված դեկտեմբերի 23-ի փոխարեն կմեկնարկեն դեկտեմբերի 27-ին՝ ժամը 17:00-ին, Կոմիտասի անվան զբոսայգու տարածքում: Պատճառը Վրաստանի Հանրապետության Վերին Լարսի սահմանային անցակետում ստեղծված անբարենպաստ եղանակային պայմաններն են, ինչի հետևանքով արտիստների մի մասը Երևան կժամանի միայն այսօր երեկոյան: Արտիստների հաջորդ խումբն ու վարժեցված կենդանիները Երևանում կլինեն ավելի ուշ: Մինչ այդ, դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, Կոմիտասի անվան զբոսայգում տեղակայված կրկեսային վրանում տեղի կունենա մամուլի ասուլիս, որին կմասնակցեն Երևանի քաղաքապետարանի և կրկեսային ներկայացումների պատասխանատու ոլորտի ներկայացուցիչներ: Ասուլիսի ընթացքում ավելի մանրամասն կներկայացվեն  ներկայացումների մեկնարկի հետաձգման օբյեկտիվ պատճառները, ինչպես նաև բուն ներկայացումներին վերաբերող մի շարք տեղեկություններ: Երևանի քաղաքապետարան