Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե Լևոն Տեր-Պետրոսյանի հայեցակարգը գործեր, ոչ Հայաստան կունենայինք, ոչ Ղարաբաղ» (տեսանյութ)

Քաղաքականություն
2klugfpPVTY

Ադրբեջանի ախորժակը փոխզիջումներով չես փակի. «Մի մասը տանք,ասում ա, որ մյուս մասը պահենք, տո ինքն ամբողջն ա ուզում, ոնց մի մասը պահես: Նա ուզում ա գա Երեւանում նստի: Եթե Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման Լեւոն Տեր-Պետրոսյանի հայեցակարգը գործեր, մենք ոչ Հայաստան կունենայինք, ոչ էլ Լեռնային Ղարաբաղ»:  Արմեն Ռուստամյանը նկատել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ է խոսում փոխզիջումների մասին: Ինքն ուզում է հասկանալ՝ իսկ ի՞նչ է զիջում Ադրբեջանը՝ եթե Ղարաբաղի կարգավիճակի միջանկյալ ճանաչումն է, ապա դա Ադրբեջանին չի պարտավորեցնում ճանաչել Ղարաբաղի անկախությունը. «Խաղաղապահների տեղադրում միշտ էլ պիտի լինի, ի՞նչ կապ ունի, մենք պայքարում էինք, որ խաղաղապահներ գային տեղադրվեին էստե՞ղ»: Փուլային լուծումն, ըստ Դաշնակցության թաղված է, եւ Արմեն Ռուստամյանը համաձայն չէ, որ Կազանում քննարկվել է հենց 1997-ի փուլային տարբերակը: Դաշնակցությունը Արցախի հարցի լուծումը պատկերացնում է Ղարաբաղի սահմանադրության կետերից մեկով՝ Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, որի մեջ նաեւ այսօր Ադրբեջանի ձեռքում գտնվող Շահումյանի շրջանն է. «Ես էլ էդ ժողովրդի կարծիքի հետ կանգնած եմ եւ կյանքս էլ կտամ, որ դա իրականություն դառնա: Իսկ եթե ձեզ թվում ա, թե թուրքին զիջելով չեք բերելու ձեր պադյեզդի առաջը կանգնի, չարաչար սխալվում եք»: «Թուրքը մնում է թուրք»,-հայտարարում է Արմեն Ռուստամյանը: Մեր հարեւանն, ի տարբերություն Իսրայելի հարեւանների, ցեղասպանություն է իրականացրել եւ կրկին կիրականացնի. «Ցեղասպանության խնդիրը պարոն Տեր-Պետրոսյանը չի դիտում այսօրվա խնդիր, նա դիտում ա անցյալի խնդիր, ինչպես մենք գիտենք իր տեսակետը, հաշտվեք»: Սակայն հայտնի է, որ Ղարաբաղում Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսեց հենց Ադրբեջանից եկող ցեղասպանության սպառնալիքի մասին: Արմեն Ռուստամյանը համաձայն է, որ նման բան ասվել է՝ բայց այդ վտանգը չի վերացել. «Էս ծրագրով, փուլային տարբերակով ցեղասպանության վտանգը վերանու՞մ ա, ընդհակառակը մեր էսօրվա երաշխիքը՝ պարտադրել ենք խաղաղություն էս տարածքներով»: Արմեն Ռուստամյանն էլ է կողմ բանակցություններին, բայց «տարածքներ կարգավիճակի դիմաց» սկզբունքը, որն աղավաղված է, ընդունելի չէ: Կարգավիճակի հարցը պետք է ճշտվի նոր քննարկվի տարածքների հարցը. «Իրենց փուլայինը ո՞րն է՝ տարածքներ տանք, հետո՝ կարգավիճակ: Աշխարհում դա բոլորովին այլ ընկալում ունի՝ սկզբից կարգավիճակ, հետո՝ տարածքներ»: Ըստ Արմեն Ռուստամյանի, Տեր-Պետրոսյանը կարծում է, որ մենք թուլանալու ենք: Այդ դեպքում պետք է ընդունի «Ազգ-բանակ» սկզբունքը, մինչդեռ չի ընդունում. «Ժամանակին ինքը դեմ էր ընդհանրապես բանակ ունենալուն։ Մարդն ասում էր՝ եթե մենք բանակ ենք ունենում, էդ նշանակում է ինչ-որ խնդիր ենք ուզում ստեղծել հարեւանների հետ»: Արմեն Ռուստամյանը համաձայն է Տեր-Պետրոսյանի միայն այն մտքի հետ, որ Հայաստանի հերն անիծում է կոռուպցիան: Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին Արմեն Ռուստամյանի կարծիքն ամբողջությամբ՝ ստորև։