Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոմեքենան մտել է Հայաստան ու անմիջապես տուգանվել. ակցիա (տեսանյութ)

Հասարակություն
karavarutyun-nkar

Այսօր կառավարության շենքի մոտ հավաքված քաղաքացիներից մեկը պնդում էր, որ որդին Հայաստան ավտոմեքենա է ներմուծել, և դեռ ընդամենը 2 ժամ է այստեղ գտնվելիս եղել, ճանապարհային ոստիկանությունը կանգնեցրել է, տուգանել 100 000 դրամով։ Պարզաբանվել է, որ դա արվել է ապահովագրություն չունենալու համար։ Ժամանակի ընթացքում քաղաքացին գումարը չի կարողացել վճարել, և ժամանակի ընթացքում պարտքը հասել է 158 000 դրամի։ «Լավ, ես սխալ եմ թույլ տվել, ի՞նչ է, իմ երկիրը պիտի բռնի ինձ հողը մտցնի՞»,- բացականչում էր նա։ Դիմել է պատկան մարմիններին՝ Ճանապարհային ոստիկանություն, Կառավարություն, սակայն որևէ կերպ հարցը լուծում չի ստացել։ Այսօր էլ նրան չմոտեցան։ Ինչպես ամեն հինգշաբթի, այսօր էլ Կառավարության շենքի դիմաց էին Նաիրիտի նախկին աշխատակիցները, այլ խնդիրներով քաղաքացիներ ևս։ Մանրամասները՝ տեսանյութում