Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բյուրեղավանցիներն աշխատավարձերն են պահանջում          (տեսանյութ)

Հասարակություն
blic1-nkar

Ամենայն հավանականությամբ նոր տարին առանց ճոխ սեղանների կդիմավորեն Բյուրեղավանի ապակե տարաների գործարանի նախկին աշխատակիցները։ Մեկուկես տարի արդեն սնանկ ճանաչված գործարանը չի վճարել 40 աշխատակիցների մոտ 60 միլիոն դրամի պարտքը։ Կառավարության մոտ հավաքված բյուրեղավանցիներն այսօր պնդում էին՝ իրենց համոզում են սպասել, մինչև առողջացման ծրագրի ավարտը, սակայն դրա ճակատագիրն անհայտ է։ Նախկին աշխատակիցներից Արմեն Փաթաթանյանը գիտի, թե իրենց աշխատավարձերը որտեղից կարող են գոյանալ. «Կառավարությունը գործարանին պարտք է ավելացված արժեքի հարկ։ Եթե իրենք հավատում են առողջացման ծրագրին, թող էդ պարտքը տան, մեր փողը տան, ժողովուրդն այս ցրտին կարողանա գոյատևել»։