Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարկուտից տուժածներին փոխհատուցում կտրվի (տեսանյութ)

Տնտեսություն
19yzqo9Bk8A

Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզերում կարկտահարությունից տուժած համայնքների բնակիչներին կառավարությունը գումար կհատկացնի։ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասաց, որ 2016-ին կարկտահարությունից տուժել է շուրջ 70 համայնք՝ 18 202 բնակիչ: Նրանց խնդիրները հնարավորինս մեղմելու համար նախարարը հայտարարեց, որ կհատկացվի 506,622.7 հազար դրամ: Ըստ նախարարի՝ յուրաքանչյուր քաղաքացու հատկացված գումարից կհասնի մոտավորապես 29 հազար դրամ: