Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Ֆարմանյանը հիշեցրեց Հենրիխ Մխիթարյանի մասին

Քաղաքականություն
heno-1

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հանդես եկավ թեմայից դուրս հայտարարությամբ: Նա իր դժգոհությունը արտահայտեց Մարզական լրագրողների ակումբի կազմած ցանկից, ըստ որի՝ տարեվերջին հայտարարվում են տարվա լավագույն մարզիկների անունները. «Ամեն անգամ այդ ցանկից հետեւողականորեն դուրս են թողնում մեր հպարտություն հանդիսացող Հենրիխ Մխիթարյանին: Նա մեր դեսպանն է աշխարհում, երբ համացանցում նրա անունը փնտրում եք, բերում  է ինը միլիոն դիտում, նա անում է շատ ավելին ՀՀ ճանաչողության համար, քան տասը նախարարություն կամ սպորտի կոմիտե: Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ չափանիշներով են կազմվում այդ ցանկերը. մեթոդոլոգիայի հիմքում ՀՀ բերած մեդալնե՞րն են: Վերջում ուզում եմ ասել՝ մենք հպարտանում ենք Հենրիխ Մխիթարյանով»: Դահլիճը ակտիվ արձագանքեց նրան: Հիմնական զեկուցող Ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը, որը սպասում էր իր ներկայացրած նախագծի վերաբերյալ հարցի, տարակուսած լսում էր, ապա՝ ծիծաղելով հարցրեց. «Ես բան ունե՞մ ասելու... Համաձայն եմ ձեզ հետ»: