Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չայկովսկու ամենաամանորյա հեքիաթ-հրաշքը`տոներին ընդառաջ (տեսանյութ)

Մշակույթ
shchelkunchik

Բալետի երաժշտության ամբողջական կատարումը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, առաջին անգամ ներկայացրեց 2011-ին: 2012-ին կատարումը նվիրվեց այս բալետի ստեղծման 120-ամյակին: Եվ ասես դարձավ հրաշալի ավանդույթ: Այս տարի «Շչելկունչիկ»-ը՝ «Մարդուկ-ջարդուկը», ներկայացվեց նոր ձևաչափով: Ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաների միջոցով 3D ձևաչափի պատկերազարդմամբ, որը Թոփչյանի համոզմամբ երեխաների համար ավելի հասանելի է դարձնում այս հրաշագեղ երաժշտության ընկալումը և լավ երաժշտական ճաշակ է ձևավորում: Ներկայացմանը մասնակցում էին նաև «Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոց»-ի սաները։ Հաջորդ ներկայացումը կկայանա  դեկտեմբերի 24-ին: