Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սահմանեք հորիզոնը, թե ուր եք ուզում գնալ». վարչապետը՝ համայնքների ղեկավարներին (տեսանյութ)

Պաշտոնական
unnamed4-4

Վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական աշխատանքային այցն է կատարել ՀՀ Վայոց ձորի և Արարատի մարզեր՝ մարզպետների, համայնքների ղեկավարների և մարզերի գործարարների հետ քննարկել առկա խնդիրներն ու զարգացման հնարավորությունները: Եղեգնաձոր քաղաքում կայացած հանդիպման ժամանակ վարչապետը նշել է, որ յուրաքանչյուր մարզային այցից հետո հավաքվում են որոշակի նախաձեռնություններ, ծրագրեր, որոնք քննարկվում են կառավարությունում, ստանում հետադարձ արձագանք. դրանք այնուհետև դառնալու են կոնկրետ գործ: Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ այս պահին քննարկվում է և Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ձևավորելու է մարզի անձնագիր, որով բնութագրվելու է մարզը, համեմատական կարգով ներկայացվելու են զարգացման միտումները: «Յուրաքանչյուր համայնքի հետ խոսելու ենք խաղի այն կանոնների մասին, թե ինչպես ենք մենք համայնքի կողքը կանգնելու, ինչ պետք է համայնքն անի, որպեսզի կառավարության ուշադրությունն ավելի շահագրգռված և մոտիվացված լինի», - ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ այսօր կառավարությունը ներկայացված ծրագրերը դիտարկում է՝ կարևորելով նաև տարածքների համաչափ զարգացման խնդիրը: unnamed2 Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, իրականացվող ծրագրերն ու արձանագրված ձեռքբերումները, հիմնախնդիրները և հետագա անելիքները: Մասնավորապես, մարզպետը նշել է, որ մարզը հիմնականում գյուղատնտեսական է, ոլորտի արտադրական տարեկան ծավալը հասնում է 20-22 մլրդ դրամի: Զարագացած են հիմնականում խաղողագործությունը և անասնապահությունը: Ցանքատարածքներն ավելացնելու առումով մարզպետը կարևորել է ոռոգելի տարածքների ընդլայնումը: Մարզպետի խոսքով՝ Վայոց ձորում մեծ ուշադրություն է դարձվում նաև զբոսաշրջության, արդյունաբերության, էներգետիկայի ոլորտների զարգացմանը, արդյունքում զբոսաշրջային ծառայությունների ծավալը 2016 թվականին աճել է 1,5 անգամ, իսկ հանքարդյունաբերության ոլորտում ներդրվել է 370 մլն դոլար, որը կնպաստի հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծմանը: unnamed3 unnamed1