Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դպրոցի տնօրենը հայտնվել է մարզպետի «սեւ ցուցակում» (տեսանյութ)

Հասարակություն
Untitleըըd

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԸ ՀԵՐԹՈՎ ԻՐ ՄՈՏ Է ԿԱՆՉՈՒՄ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻՆ

Գուգարքի հիմնական դպրոցի նախկին տնօրեն Սամվել Մացակյանը հայտնվել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի “սև” ցուցակում: Նախկին տնօրենի խոսքերով՝ մարզպետն անձամբ իր հետ զրույցի ժամանակ ասել, որ այլև իրեն չի տեսնում դպրոցի տնօրենի պաշտոնում և արգելել մասնակցել առաջիկայում կայանալիք տնօրենների մրցույթին: Չնայած ճնշմանը՝ Սամվել Մացակյանն արդեն ներկայացրել է մրցույթի համար անհրաժեշտ փաստաթղթերը և  դեկտեմբերի 27-ին պատրաստվում է մասնակցել մրցույթին: Թե ինչու հետագա պաշտոնավարման “դաբրոն” չի ստացել մարզպետից, Մացակյանը դժվարանում է ասել, փոխարենը ուշադրություն հրավիրում մեկ թեկնածուով անցկացվող մրցույթների թափանցիկությանն ու անաչառությանը: Նրա խոսքով՝ իր ղեկավարած դպրոցում նման մրցույթներ անցկացվել են: Իրենից բացի, դաբրո չեն ստացել նաև մի շարք դպրոցների տնօրեններ: Մացակյանը չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել: Բողոքի ձայնը հասցնելու է մինչև վերին ատյաններին Լոռի թվ