Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առգրավվել է 15 հատ ձկնորսական ցանց և 30 հատ սիգ

Տնտեսություն
siga1

ՀՀ բնապահպանության նախարարի «Սևանա լճում ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների մասին» հրամանի համաձայն` «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, Բնապահպանական պետական տեսչության տարածքային ստորաբաժանման, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից  շարունակվում են շուրջօրյա հերթապահությունները, իրականացվում են պարբերական շրջայցերը մեծ և փոքր Սևանների ջրային տարածքներում` ապօրինի տեղադրված ցանցերի հայտնաբերման և առգրավման նպատակով: sevan «Սևան>> ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի  և ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների հետ համատեղ  վերջին մեկ շաբաթվա ընթացքում Սևանա լճի վրա կատարած շրջայցերի ժամանակ   կազմվել է մեկ արձանագրություն. առգրավվել 15 հատ պոլիէթիլենային ձկնորսական ցանց և 30 հատ սիգ տեսակի ձուկ, ինչպես նաև  շրջայցեր են իրականացվել  Սևանա լճի ցամաքային տարածքներում, որի ընթացքում կազմվել է մեկ արձանագրություն, առգրավվել մեկ ռետինե նավակ և երկու պոլիէթիլենային ձկնորսական ցանց: siga «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից շարունակվում են շուրջօրյա շրջայցերը` անտառխախտման դեպքերի հայտնաբերման նպատակով: