Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիներն առժամանակ դադարեցրել են ակցիաները

Տնտեսություն
nairit-3

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները այսօր կստանան մեկ ամսվա աշխատավարձ: Սնանկության գործով կառավարիչը խոստացել է «Նաիրիտ»-ի 260 աշխատակիցների դեկտեմբեր ամսվա գումարը փոխանցել նրանց հաշվեհամարներին: «Մնացած գումարը՝ 4 ամսվա աշխատավարձը,  կստանանք այն ժամանակ, երբ գործարանի գույքը վաճառվի»,- «Ա1+»-ին ասաց  Վրեժ Սարգսյանը: Հիշեցնենք, որ  աշխատակիցները 4 ամսվա աշխատավարձ չեն ստացել, գործարանն էլ սնանկ է ճանաչվել: Նաիրիտցիները աշխատավարձ ստանալու պահանջով պարբերաբար բողոքի ակցիաներ էին իրականացնում գործարանի դիմաց, անգամ փակում Բագրատունյաց փողոցը: Այսօր նաիրիտցիները որոշել էին նախագահական նստավայրի դիմաց ակցիա անցկացնել, սակայն որոշել են մի փոքր էլ սպասել: