Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապրիլի 2-ի ընտրությունները կանցկացվեն ՏԻՄ ընտրությունների սցենարով. ՆԺԿ

Քաղաքականություն
ddce369167db4e6e3d965192f22696b0

Սույն թվականի դեկտեմբերի 17-ին «ԱՆԻ» հյուրանոցի ՆԱԻՐԻ սրահում տեղի ունեցավ «Նոր Ժամանակներ» կուսակցության ակտիվի հերթական հավաքը: Հանդիպման գլխավոր թեման 2017թ. ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի հերթական ընտրությունների նկատմամբ «Նոր Ժամանակներ» կուսակցության դիրքորոշման հարցն էր: Կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հանգամանալից վերլուծության ենթարկելով ներկայիս ներքաղաքական պրոցեսների առանձնահատկությունները, համոզմունք հայտնեց, որ  Հայաստանի իշխող վարչախումբը պատրաստվում է գալիք ընտրություններն էլ անցկացնել ՏԻՄ ընտրությունների սցենարով: Արձանագրվեց, որ ծրագրվող սցենարով անցկացվելիք ընտրություններն էլ ավելի են վատթարացնելու Հայաստանի վիճակը բոլոր ուղղություններով և չեն նպաստելու երկրի զարգացմանը: Ակտիվի  ժողովը  վերահաստատեց, որ Հայաստանում արմատական բարեփոխումներն այլընտրանք չունեն: Նկատի ունենալով քաղաքական դաշտում գնացող հստակեցման պրոցեսները, ստեղծվող նախընտրական դաշինքների ծրագրերը, Ակտիվի ժողովը նպատակահարմար գտավ  2017թ. ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի հերթական ընտրություններին ՆԺԿ մասնակցության հարցը քննարկել ավելի ուշ: ՆԺԿ   ՄԱՄԼՈ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ