Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը՝ հանուն մի քանի մանդատի» (տեսանյութ)

Քաղաքականություն
aramharutyunyan

«2017 թվականն ամենալուրջ ընտրական տարին է լինելու այն իմաստով, որ վերջապես պարզ կդառնա, թե ուր է գնում Հայաստանը՝ նորից դեպի անկո՞ւմ, թե՞ հակառակը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը: Նրա խոսքով՝ իշխանությունները ձախողել են բոլոր ոլորտներն ու ցանկանում են վերարտադրվել, բայց դա չպետք է թույլ տան ընդդիմադիր գործիչները: Պարոն Հարությունյանը կարևորում է ընդդիմադիր գործիչների միավորումն ու դաշինքների կազմումը: Նա չմանրամասնեց, թե իր կուսակցությունն առաջիկայում դաշինք կազմելո՞ւ է, թե՞ ոչ, այս մասին դեռ վաղ է խոսել: Արամ Հարությունյանը ճիշտ չի համարում ընդդիմադիր գործչի ելույթները քննարկելն ու քննադատելը, բայց չի կարող շրջանցել Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը: «Լևոն Տեր-Պետրոսյանը, չկարողանալով համակերպվել իշխանափոխության հետ, մայր կկուի փիլիսոփայություն է մեջտեղ բերում՝ ձագերին հանձնելու և վերջին ձագի կյանքը փրկելու համար, ընդ որում՝ կկուի խորթ մայրն է, սեփական ձագերը չի փորձում հանձնել: Եթե Տեր-Պետրոսյանը նույն ելույթն ունենար Մելիմեջլիսում, ապա հոտնկայս կծափահարեին նրան»,-ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ Ղարաբաղի հարցում, փաստորեն, առաջին նախագահը աջակցում է Սերժ Սարգսյանին. «Հանուն մի քանի մանդատի առաջին նախագահը դառնում է ինստիտուցիոնալ հաճախորդ: Խոսվում է տարածքներ զիջելու մասին՝ անորոշ կարգավիճակի դիմաց: Ի՞նչ պատասխան պիտի տանք մենք այն զոհված տղաների ծնողներին, այն երեխաներին, որոնք կանգնած են սահմանին»: