Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիի գիշերօթիկի բակում սահադաշտ է բացվել (տեսանյութ)

Մարզեր
Untitled-5

«ԱՌՏ» երիտասարդական հասարակական կազմակերպության կամավորները այս տարի ևս որոշել են ուրախացնել գյումրեցիներին: Քաղաքի ծայրամասում ստեղծել են սահադաշտ, որն ապահովելու է բնակիչների, մասնավորապես, երիտասարդների ժամանցը: Ձմեռային ժամանցն անցկացնելու համար քիչ վայրեր կան, իսկ սահադաշտը միավորում ու համախմբում է մարդկանց մեկ վայրում: Սահադաշտը գտնվում է Անի թաղամասի թիվ 1 գիշերօթիկ հաստատության բակում: Կազմակերպիչները նշեցին, որ վայրի ընտրությունն ևս պատահական չէ: Սահադաշտից կկարողանան օգտվել հաստատության սաները: Բացի դրանից նախաձեռնությունը բարեգործական է, չմուշկների վարձակալությունից ստացված հասույթը տրամադրվելու է սոցիալապես անապահով ընտանիքներին: Չմուշկները տրամադրել է «Վորլդ Վիժըն»-ի Գյումրու գրասենյակը: 1 ժամ սահելու համար հարկավոր է վճարել 700 դրամ, կես ժամի համար` 500: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում