Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ղ-Տելեկոմ»-ի գրասենյակից բջջային հեռախոս են գողացել (տեսանյութ)

Պաշտոնական
qnnchakan

ՀՀ քննչական  կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի սպասարկման գրասենյակից բջջային հեռախոս գողանալու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ 2016թ.հունիսի 13-ին ահազանգ է ստացվել առ այն, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը նույն օրը՝ ժամը 18:00-ից մինչև 19:00-նն ընկած ժամանակահատվածում,  «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի սպասարկման գրասենյակի վաճառքի սրահի դրամարկղի բաց դարակից գաղտնի հափշտակել է «Սամսունգ Գալաքսի» A310 մոդելի բջջային հեռախոս: Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է մի երիտասարդ դրամարկղի մոտից վերցնում մի առարկա։ Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։ Ովքեր ճանաչում են  տեսանյութում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի  մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին