Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լևոն Տեր-Պետրոսյանը՝ օթյակում (տեսանյութ)

Քաղաքականություն
koch

«Քաղաքական թատրոնի պարտերում ՀՀԿ-ն է նստած։ Այդ կուսակցությունն ունի ամենաշատ շանսերը ԱԺ գալիք ընտրություններին»,- համոզված է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Ըստ նրա, ՀՀԿ-ի հետևում էլ ԲՀԿ-ն է . «ՀԱԿ-ի ու Ժառանգության վիճակն ավելի բարդ է։ Նրանք հնարավոր է և չմտնեն ԱԺ։ Իսկ նոր կոալիցիաներն ընդհանրապես շանս չունեն։ Նրանք բոլորը 0-ական ռեյտինգով են։ Իսկ 0- ները ինչքան գումարես իրար, մեկա 0 է մնալու»։ Ճշտող հարցին՝ կարո՞ղ են արդյոք այդ միավորումները զբաղեցնել ռադիկալ ընդդիմության տեղը, Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց. « Ոչ, այդ տեղը օթյակում զբաղեցնում է Լևոն Տեր-Պետրոսյանը»։ «Եթե Գագիկ Ծառուկյանը վերադառնա, նա ԲՀԿ ում չի լինի, նա հանդես կգա, որպես մի նոր դաշինքի միավորող», - կարծում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Ըստ պարոն Քոչարյանի, այսօր Հայաստանում լիդերների պակաս կա բոլոր կուսակցություններում. «Օրինակ՝ՀՀԿ-ն էլ կհասնի հաջողության, եթե ցուցակի առաջին տեղում Կարեն Կարապետյանը լինի, նրան ձայն կտան, եթե մինչև էդ վարկանիշը չընկնի»։

Անդրադառնալով Կարեն Կարապետյանի պաշտոնավարմանը վարչապետի պաշտոնում՝ Կարեն Քոչարյանը նշեց, որ նախարարներից շատերը չեն դիմանում նրա դրայվին, ու կանխատեսեց փոփոխություններ կառավարության կազմում։