Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բջջայինը միայն Երևանի ջերմաստիճանն է ճիշտ ցույց տալիս

Հասարակություն
gagikyy

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է բջջային հեռախոսներով եղանակի կանխատեսումների ծրագրերին: «Ձեր հեռախոսների վրա տվյալ վայրի ջերմաստիճանը ցույց տվող ծրագրերը ճիշտ են ցույց տալիս միայն Երևանի ջերմաստիճանը, քանի որ Զվարթնոց օդերևութաբանական կայանի տվյալները գնում է համաշխարհային օդերևութաբանական ցանց, մյուս բոլոր բնակավայրերի ցուցմունքները կոպիտ սխալ են»,- գրել է օդերեւութաբանն ու կից ներկայացրել լուսանկարը: 15590590_1300629053333674_161238886019844349_n Ավելի ուշ օդերևութաբանը անդրադարձել է նաեւ «VivaCell» ընկերության կողմից ներկայացվող կանխատեսմանը: «Vivacell ընկերության 187 ծառայությությունը, որը տվյալ պահին ցույց է տալիս օդի ջերմաստիճանը, ճիշտ է միայն Երևանի համար, մյուս բոլոր բնակավայրերի համար հրապարակված ցուցմունքները 8-10 աստիճանով սխալ են»,- գրել է նա: