Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը եւ Հիկարու Նակամուրան կրկնեցին քայլերը

Սպորտ
a1aronyan-2-1

Այսօր տեղի ունեցան Լոնդոնի Chess Classic շախմատի մրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրի պարտիաները:   Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց Հիկարու Նակամուրայի հետ, որը նախորդ տուրում տոնել էր միակ հաղթանակը: Սպիտակներով հանդես եկող ամերիկացի գրոսմայստերն արդեն 9-րդ քայլին առաջարկեց փոխանակել թագուհիները: Լեւոն Արոնյանն ընդունեց այն, իսկ հետո հաշվենկատ քայլերով պարզեցրեց իրավիճակը: Շուտով կողմերը կրկնեցին քայլերը եւ խաղաղ դաշն կնքեցին:   Այդպիսով, Լեւոն Արոնյանը վաստակեց 4 միավոր եւ նահանջեց 6-րդ տեղ, քանի որ իրեն համաքայլ ընթացող Վիշվանաթան Անանդն ու Վլադիմիր Կրամնիկն այսօր հաղթանակ տարան եւ կես միավորով առաջ պոկվեցին:   Վաղը նախատեսված ավարտական տուրում մեր շախմատիստը սպիտակներով կմրցի մրցաշարի ետնապահ Վեսելին Թոփալովին հետ: Հաղթանակի դեպքում Լեւոն Արոնյանը  որոշակի հաշվարկների դեպքում կարող է բաժանել 2-3-րդ տեղերը, քանի որ մրցաշարի միանձնյա առաջատար ամերիկացի Ուեսլի Սոն արդեն անհասանալի է՝ 5,5 միավոր: