Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Ալեքսանյանին Հակոբ Հակոբյանը մրցակից չի համարում (տեսանյութ)

Քաղաքականություն
yzmCICPF6oM

Կառավարության նիստերի դահլիճում այսօր ՀԱԿ 2-րդ (20-րդ) համագումարին մասնակից, ՀԱԿ անդամ, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը հարցազրույցի համար իրեն մոտեցած լրագրողներին կոչ արեց. «ՀՀ առաջին նախագահի ելույթից հետո խնդրում եմ ինձ հարց մի տվեք»: Այնուամենայնիվ,  պատասխանեց մի քանի հարցի: Արդյո՞ք նա պատրաստվում է մասնակցել առաջիկա ԱԺ ընտրություններին եւ եթե այո, ապա ի՞նչ ակնկալիքներով։ Հակոբ Հակոբյանը մի փոքր մտածելուց հետո ասաց, որ դա կորոշի ՀԱԿ-ը, իսկ ընտրություններից ակնկալիքը հետեւյալն է. «Մի քիչ կեղծիքների որակը կկարգավորվի»: Արդյո՞ք նա կսկսի քաղաքական ակտիվություն դրսեւորել, նա պատասխանեց. «Ես միշտ էլ քաղաքականապես ակտիվ եմ եղել»: Իր թեկնածությունը Մալաթիա-Սեբիաստիա համայնքում առաջադրելու հետ կապված, նա նշեց, որ դեռ չի որոշել. «Ժամանակը ցույց կտա»: ՀՀԿ-ական, գործարար Սամվել Ալեքսանյանին պարոն Հակոբյանը՝ որպես իր գլխավոր մրցակից, չի համարում. «Ինչքան ժողովուրդ կա, այնքան էլ մրցակից կա համայնքում»: Համայնքում կա՞ն ճնշումներ նրա նկատմամբ՝ որպես ընդդիմադիր. «Իմ նկատմամբ ընդհանրապես ճնշումներ չեն եղել»: