Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի շախմատիստները ձախողվեցին Եվրոպայի առաջնությունում

Սպորտ
sport

Հայաստանի շախմատիստները անհաջող հանդես եկան Տալինում կայացած արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր և գրավեց 26-րդ տեղը: Հանրապետության այս տարվա չեմպիոն Զավեն Անդրիասյանը 7,5 միավորով առաջնությունն ավարտեց 38-րդ հորիզոնականում: Եվրոպայի արագ շախմատի չեմպիոնի տիտղոսը նվաճեց 9,5 միավոր վաստակած ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսանդր Ռյազանցեւը, որն իր հայրենակից Մաքսիմ Մատլակովից առաջ անցավ միայն լրացուցիչ գործակիցներով: Դեկտեմբերի 17-18-ին Տալինում արդեն տեղի կունենա Եվրոպայի կայծակնային շախմատի առաջնությունը: