Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արոնյանն ու Անանդը գրոսմայստերական ոչ-ոքի կնքեցին

Սպորտ
unnamed-36

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը Լոնդոնում ընթացող Chess Classic շախմատային սուպերմրցաշարի 7-րդ տուրի պարտիան ավարտեց ոչ-ոքի: Հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ մրցավեճում սպիտակներով հանդես եկող մեր հայրենակիցը հենց սկզբից հասկացնել տվեց, որ դեմ չէ գրոսմայստերական ոչ-ոքի կնքել: Աշխարհի նախկին չեմպիոնը նույնպես նման մտադրություն դրսեւորեց եւ հենց սկզբից արագ փոխանակեց հիմնական խաղաքարերը: Արդյունքում, արդեն 30-րդ քայլին կողմերը խաղաղ դաշն կնքեցին: Լեւոն Արոնյանն ու Վիշվանաթան Անանդը վաստակեցին 3,5-ական միավոր եւ միասին պահպանեցին դիրքերը մրցաշարային աղյուսակի միջնամասում: Այն շարունակում է գլխավորել ամերիկացի շախմատիստ Ուեսլի Սոն, որն այսօր ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ եւ իր վաստակած միավորների քանակը հասցրեց 5-ի: Վաղը տեղի կունենան նախավերջին՝ 8-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով կմրցի ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրայի հետ, որը իր ակտիվում ունի 3 միավոր եւ այժմ պարտվում է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին: