Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մրցաշրջան-2016-ում լավագույն սամբիստը Վաչիկ Վարդանյանն է

Սպորտ
unnamed-34

    Օրերս, ավանդույթի համաձայն, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հրապարակեց տարվա   լավագույն սամբիստների 10-նյակը: Ի՞նչ սկզբունքներ են գործում, ինչպե՞ս է ընտրվում ցանկը, հարցեր, որոնց պատասխանում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը: - Արդեն քանի տարի Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հրապարակում է մրցաշրջանի   ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած մարզիկների անունները եւ դրանք   դասակարգում՝ բացառապես մարզական տարվա ընթացքում գրանցած արդյունքներով: Մեր ֆեդերացիայի  գործկոմը   մշակել է հատուկ սանդղակ,  ուր միջազգային մրցաշարերի համար հատուկ գործակիցներ են նշվում: Մեր մարզաձեւի պարագայում, բնական է, որ բոլորից շատ միավոր տրվում է աշխարհի առաջնության առաջին տեղը գրաված մարզիկին,   ապա Եվրոպայի չեմպիոնին, այնուհետ՝ երիտասարդների առաջնությունների հաղթողներին, եւ այսպես շարունակ: Այսինքն, լավագույն տասնյակը որոշվում է բացառապես արդյունքներով եւ որեւէ մեկի անձնական համակրանքը կամ որեւէ այլ նախապատվություն չեն կարող ազդեցություն   ունենալ: Ցավոք, մրցաշրջան-2016-ում սամբոյի աշխարհի   չեմպիոն չունեցանք եւ առաջին   հորիզոնականը զբաղեցրեց Վաչիկ Վարդանյանը, ով արծաթե մեդալների արժանացավ թե՛ Եվրոպայի, թե՛ աշխարհի առաջնություններում, ինչը, համաձայնեք, բավական բարձր արդյունք է: Ինչպես գիտեք, Հայաստանը ներկայացնող սամբիստներն այս տարի աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում նվաճեցին 28 մեդալ, որից 1 ոսկե, 11՝ արծաթե, 16՝ բրոնզե: Մեր 10-նյակում, ինչպես նկատում եք, բացառապես միջազգային բարձր մակարդակի մրցումներում մեդալների արժանացած մարզիկներ են: Վերը նշված 28 մեդալին կարող եք գումարել նաեւ ուսանողների աշխարհի առաջնության արծաթը, դեռահասների աշխարհի առաջնության երկու արծաթն ու մեկ ոսկին, աշխարհի  գավաթի   խաղարկության մեկ ոսկին, երկու արծաթն  ու մեկ բրոնզը:   Հատկապես ուրախալի է մեր նոր սերնդի հաջողությունը: Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկով   մեր երիտասարդական հավաքականը զբաղեցրեց 3-րդ, պատանեկան հավաքականը՝ 4-րդ հորիզոնականը: Համոզված ենք, լավ աշխատանքի դեպքում հաջորդ տարի կունենաք էլ ավելի լավ արդյունքներ:   Մրցաշրջան-2016-ի 10 լավագույն սամբիստները 1. Վաչիկ Վարդանյան՝ աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների արծաթե մեդալակիր 2. Տիգրան Կիրակոսյան՝ աշխարհի առաջնության բրոնզե, Եվրոպայի արծաթե մեդալակիր 3. Գրիգոր Մխիթարյան՝ Եվրոպայի չեմպիոն 4. Մաքսիմ Մանուկյան՝ աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր 5. Դավիթ Գրիգորյան՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 6. Ասյա Լալազարյան՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 7. Էդիկ Պետրոսյան՝ Եվրոպայի առաջնության բրոնզե, ուսանողների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր 8. Մխիթար Մխիթարյան՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 9. Վահան Նիկոլայան՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 10. Արսեն Ղազարյան՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր   Հայաստանի սամբոյի ֆեդերացիա