Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համակարգչային ծրագիրը Ռունալդուին օգնեց խփել 500-րդ գոլը

Սպորտ
unnamed6-3

Ճապոնիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունում կայացավ կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպումը: ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալը» ուժերը չափեց Հյուսիսային Ամերիկայի լավագույն թիմի՝ մեքսիկական «Ամերիկայի» հետ: Իսպանական ակումբը յուրաքանչյուր խաղակեսի վերջում մեկական գոլ խփեց եւ 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ: Հարկ է նշել, որ երկրորդ գոլի ժամանակ, որը հեղինակեց «Ոսկե գնդակի» ներկայիս դափնեկիր Քրիշտիանու Ռոնալդուն, մրցավարները չեղարկեցին՝ նշանակելով խաղից դուրս վիճակ: Սակայն ֆուտբոլում առաջին անգամ կիռարվող համակարգչային ծրագիրը ցույց է տվել, որ պորտուգալացի ֆուտբոլիստը մաքուր գոլ է խփել: Արդյունքում, խաղավարները փոխեցին իրենց նախնական որոշումը եւ դարպասի գրանցում արձանագրին, որը Ռոնալդուի խփած թվով 500-րդ գոլը դարձավ: Առաջնության եզրափակիչում «Ռեալը» կհանդիպի ճապոնական «Կաշիմա Անտլերսի» հետ, որը նախօրեին կիսաեզրափակիչ առաջին խաղում 3:0 հաշվով հաղթել էր Կոլումբիայի «Աթլետիկո Նասիոնալին»: