Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավարտվել է գեղարվեստական մարմնամարզության ՀՀ առաջնությունը

Սպորտ
unnamed4-2

Ավարտվել է գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի Հանրապետության առաջնությունը, որն անցկացվել է «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» ՀԿ-ի մարզադահլիճում: Առաջնությունն անցկացվել է բոլոր տարիքային խմբերի (մեծահասակ, երիտասարդ, պատանի) համար, որին մասնակցել են Երևան, Գյումրի, Կապան և Քաջարան քաղաքները ներկայացնող շուրջ 100 մարմնամարզուհիներ: Մեծահասակների պայքարում բոլոր վարժություններում (օղակ, գնդակ, գուրզեր, ժապավեն) Հայաստանի Հանրապետության չեմպիոն է դարձել Յասմինա Աղագուլյանը (անձնական մարզիչ՝ Գայանե Ներսիսյան): Երիտասարդների պայքարում՝ պարանով վարժություն մրցաձևում հաղթող է դարձել Ռոզա Ադամյանը (անձնական մարզիչ՝ Աննա Այվազյան), իսկ օղակով, ժապավենով, գնդակով և գուրզերով վարժություններում՝ Յուլիա Վոդոպյանովան (անձնական մարզիչ՝ Գայանե Ներսիսյան): Պատանիների պայքարում առանց առարկաների վարժության հաղթող է դարձել Իլոնա Ղանդիլյանը (անձնական մարզիչ՝ Մայա Պետրոսյան), գուրզերով վարժության հաղթող՝ Ալինա Պողոսյանը (անձնական մարզիչ՝ Հասմիկ Մակարյան), իսկ պարանով, օղակով և գնդակով վարժություններում՝ Մերի Պողոսյանը (անձնական մարզիչ՝ Ջուլետա Ղազարյան): Բոլոր հաղթողները, բացառությամբ Ալինա Պողոսյանի, «Գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի սաներ են, իսկ Ալինա Պողոսյանը մարզվում է «Երևանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ում։ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն