Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը համընկնում է Մինսկի խմբի մոտեցումներին ԼՂ հարցում» (տեսանյութ)

Քաղաքականություն
despan-1

Միայն խաղաղ երկխոսությունը կարող է բերել երկարատեւ խաղաղության. անդրադառնալով հայ- ադրբեջանական հարաբերություններին՝ այսօր հայտարարել է  Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: «ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների կողմից ստեղծված համակարգի շրջանակներում կողմերը պետք է փորձեն սկսել երկխոսություն խաղաղ պայմանների ստեղծման համար, կառուցողական  եւ ինտենսիվ ձեւով պետք է սկսվեն հարաբերությունները, եւ պետք է կառուցվի որոշակի վստահություն երկու կողմերի միջեւ» Դեսպանն անդրադարձավ նաեւ այն քննադատողական հայտարարություններին, թե Մեծ Բրիտանիայի խոշոր նավթաբազային կորպորացիաները Ադրբեջանում ունեն տնտեսական կոմերցիոն հետաքրքրություններ, ինչն էլ ազդում է արտաքին քաղաքականության վրա: Նրա խոսքերով՝ իրենք տեղյակ են քննադատությունից եւ կարծում են, որ այն սխալ է ուղղված. «Միացյալ թագավորության դիրքորոշումը ԼՂՀ շրջանակներում ամբողջությամբ համապատասխանում է մեր Եվրոպական միության ընկերների դիրքորոշումներին: Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից մշակված այն սկզբունքներին, որոնց շրջանակներում պետք է կառուցվի խաղաղ երկխոսություն»,- ասաց Մեծ Բրիտոնիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Մանրամասները՝ տեսանյութում