Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանի պահանջով ձերբակալվել է Արցախ այցելած բլոգերը

Քաղաքականություն
bloger-nkar

Իսրայելական արմատներով հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը երեկ երեկոյան Մինսկում ձերբակալվել է Ադրբեջանի պահանջով։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» լրատվամիջոցը՝ ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկին հղումով։ «Ինձ հենց նոր Մինսկի կենտրոնում ձերբակալեցին Ադրբեջանի պահանջով։ Ես Մինսկի ոստիկանության բաժանմունքում եմ»,- Լապշինը գրել է Ֆեյսբուքի իր էջում։ «Ամեն դեպքում Բելառուսն Իրանից լավն է։ Եթե Սաշային Ադրբեջանի պահանջով Իրանում ձերբակալեին, իսկ հետո վիճարկվեր, թե նա ինչ ազգություն ունի, ավելի վատ կլիներ»,- ակնարկելով բլոգերի իսրայելական արմատները՝ այսպիսի մեկնաբանություն է արել բլոգերներից մեկը։ Լապշինը մեկ անգամ չէ, որ առանց Ադրբեջանի թույլտվության Լեռնային Ղարաբաղ է այցելել, ինչի համար դեռ 2011 թվականից հայտնվել է Ադրբեջանի Արտգործնախարարության հայտնի «Սև ցուցակում»։ Այստեղ գրանցվում են այն արտասահմանցիները, ովքեր Լեռնային Ղարաբաղ են այցելում առանց ադրբեջանական իշխանությունների թույլտվության։ Մինչև ձերբակալվելը Ալեքսանդր Լապշինը բլոգային իր հարթակում ծավալուն գրառմամբ անդրադարձել էր իր ու ադրբեջանական իշխանությունների անհարթ հարաբերությունների մասին։ Հավելենք, որ Լապշինը կարող է Բելառուսից Ադրբեջանին փոխանցվել և այնտեղ պատասխանատվության ենթարկվել ադրբեջանական օրենսդրության խախտման համար։