Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջում են խուլերի միավորման նախագահի հրաժարականը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
akcia-2

Լսողական խնդիրներ ունեցող անձինք այսօր կառավարության դիմաց պահանջում էին  Հայաստանի խուլերի միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանի հրաժարականը. «Չի կարողանում աշխատել՝ թող դուրս գա աշխատանքից տեղը զիջի մեկ ուրիշի»: Մարդիկ բողոքում են, որ իրենցից շատերին աշխատանքից ազատել են, իսկ մի մասի համար էլ չկան աշխատատեղեր, իսկ Գրիգորյանն իրենց չի աջակցում «Ոչ մեկի չի հետաքրքրում, որ մեր երեխաները ծանր պայմաններում են ապրում, հիվանդ են, մենք ցանկանում ենք հանդիպել վարչապետին»: Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև միավորման նախագահից, սակայն գրասենյակից մեզ ասացին, որ նա գործուղման է և կվերադառնա մեկ շաբաթից: Այսօր Կառավարության դիմաց էին նաև «Նաիրիտ» քիմական գործարանի նախկին աշխատակիցները: Նրանք պահանջը նույնն է՝ « Նաիրիտի» վերագործարկում, աշխատավարձերի ստացում: Քաղաքացիները նշում են, որ չեն դադարեցնի բողոքի ակցիաները մինչև իրենց խնդիրներին լուծում չտրվի: